ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Զրույց հայի հետ կամ` «հայի ճակատագիր»

Զրույց հայի հետ կամ` «հայի ճակատագիր»
18.02.2024 | 19:20

- Դու ո՞վ ես, ի՞նչ ես ուզում ինձնից։

- Քեզնից բան չեմ ուզում, եկել եմ քեզ օգնեմ։

- Էդ ո՞նց թե ինձ օգնես, քեզ ո՞վ ա ղրկել, ինչքա՞ն են տվել...

- Ինձ ոչ ոք ոչինչ չի տվել, տեսա, որ վիճակդ վատ է, ուզում եմ օգնել։

- Էս ի՞նչ ա ասում։ Էդ ո՞նց, ոչ մի շահ չունես, բայց ուզում ես ինձ օգնե՞լ։

- Հա։

- Բայց դու հա՞յ ես։

- Հա։

- Էդ ո՞նց, հայ ես և ուզում ես առանց քո շահի ինձ օգնե՞լ։

- Հա։

- Փողո՞վ։

- Կարող եմ փող տալ, բայց դա քեզ չի օգնելու

- Ախպեր, արդեն ջոգեցի, որ լավ տղա ես,- ոգևորված,- արի ինձ նաղդ փողը տուր, ինձ օգնել-մոգնելը պետք չի...

- Խնդրեմ, ոնց կուզես։ Ահա մոտս եղած գումարը։

Տված փողն ուրախ- զվարթ վերցրեց ու սկսեց ծաղրանքով ծամածռություններ անել հեռացող անծանոթի հետևից։

Երկու օր հետո թուրքը մտավ սրա տունը, մորթեց այս հային ու տիրացավ սրա տանն ու ողջ ունեցվածքին։

Gev Naivo

Դիտվել է՝ 5852

Մեկնաբանություններ